(818) 240-4690

What we do

HAMBIK TOURS ճամփորդական ընկերությունը հինադրվել է 1988թ-ին ԱՄՆ-ում Համբիկ Մարտինյանի կողմից։

Այս տասնամյակների ընթացքում ընկերությունը տուրիզմի ոլորտում սպասարկել է հարյուր հազարավոր մարդկանց` ինչպես ԱՄՆ-ի սահմաններում, այնպես էլ` ԱՄՆ-ից դուրս: Իր գործունեության ընթացքում HAMBIK TOURS-ը արժանացել է բազում շնորհակալագրերի, պատվոգրերի, ինչպես նաեւ՝ հաճախորդների վստահությանը և հարգանքին:

 

Բացի այն, որ կազմակերպությունը իր գործունեության մեջ միշտ կարևորել է բարձր սպասարկման և որակյալ ծառայություններ մատուցելու սկզբունքը, ընկերության կարևոր առաքելություններից է եղել օժանդակել մարդկանց նոր սոցիալական կապերի ստեղծմանը, ինչպես նաեւ ապահովել նրանց ճանապահորդելու անհոգ ու ապահով հնարավորությունը՝ ունենալով լավագույն ճամփորդական փորձառությունը։

 

1988թ-ից ի վեր՝ HAMBIK TOURS-ը կազմակերպել է շրջագայություններ դեպի ԱՄՆ-ի եւ աշխարհի այլ նշանակալից երկրների հանգստյան գոտիներում, տեսարժան վայրերում՝ ապահովելով իր հարյուր հազարավոր  հաճախորդների պատշաճ հանգիստը: Այսօր էլ կազմակերպությունը ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում է երթեր դեպի ԱՄՆ-ի տարբեր նահանգներ եւ տեսարժան վայրեր, ինչպես նաեւ աշխարհի լավագույն ճամփորդական ուղղություններ, ինչպիսիք են Հունաստանը, Ճապոնիան, Լատինական Ամերիկայի երկրները, եվրոկապան մի շարք երկրներ եւ այլն։

 

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած սկզբունքներին եւ կազմակերպել ձեր ճանաչողական ճամփորդություններն աշխարհի շուրջ։

 

 

Շնորհակալություն մեր կայքը այցելելու համար:

Testimonials